ՔՊ-ն հակաօրինական գործընթաց է սկսել. Ալավերդու համայնքապետարանում լարված իրավիճակ է

05 Դեկտեմբերի 2023, 11:30

Քաղաքականություն

Ալավերդու համայնքապետարանում վաղ առավոտից լարված իրավիճակ է: Համայնքապետարանի դիմաց ոստիկաններ են հավաքվել և թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին և ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մտնել շենք:

«Ո՞ւմ եք դուք ծառայում։ Մենք արդար ձայն ենք պահանջում, բայց դուք վերևի հրամանով եք աշխատում»,-դիմելով ոստիկաներին՝ ասաց ներկաներից մեկը։

Ավագանու նիստում նախատեսվում էր քննարկել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Արկադի Թամազյանը հայտարարել էր, որ նիստը սկսել են օրենքի խախտումով և պատրաստվում են գործընթացը վիճարկել դատարանում։

Հիմա եթերում