Ալբերտ Հարությունյանը՝ պատանեկան ԱԱ-ի լավագույն բռնցքամարտիկ
06 Դեկտեմբերի 2023, 10:30
Ալբերտ Հարությունյանը (75 կգ) ճանաչվել է Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության լավագույն մարզիկ:
Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլին ու դարձել աշխարհի չեմպիոն:
Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:
Ալբերտ Հարությունյանից բացի` ոսկե մեդալակիր էին դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Արգիշտի Հակոբյանը (60 կգ): Արծաթե մեդալի էին արժանացել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) և Սամվել Սիրամարգյանն (70 կգ), իսկ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: