ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին անվտանգության հարցում. Ֆրենկ Փալոն

08 Դեկտեմբերի 2023, 15:51

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը առաջընթաց քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ:

«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր առաջընթաց քայլ է, սակայն ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին անվտանգության ոլորտում՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- գրել է Փալոնը X-ի իր միկրոբլոգում։