Արգենտինայից հայ բժիշկը բարեգործական մարաթոն է նախաձեռնել՝ ի աջակցություն արցախցիների

11 Դեկտեմբերի 2023, 15:24

Քաղաքականություն

Արգենտինայից հայազգի բժիշկ Պաբլո Էլմասյանը նախաձեռնել է Բուենոս Այրեսից Մոնտեվիդեո բարեգործական վազքի մարաթոն։

Մարաթոնն անցկացվում է FIDEC Armenia կազմակերպության նախաձեռնության շրջանակներում, որն օգնություն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախցիներին։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:

Էլմասյանը մարաթոնը սկսել է դեկտեմբերի 3-ին և նախատեսում է մինչև դեկտեմբերի 16-ը վազել 600 կմ: 14-օրյա մրցավազքը, ըստ բժշկի, իր խորին երախտագիտությունը կհայտնի Ուրուգվային և Արգենտինային՝ Հայաստանին և հայերին ցուցաբերած անմնացորդ աջակցության համար։