Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու մեջ հերոսություն չկա, ինչպես հավատում են Եվրոպայում. Ալեքսանդր Ցինկեր
11 Դեկտեմբերի 2023, 23:38
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին համարձակ քայլ է, խոսել է նաև Հայաստանի արտգործնախարարի այցի մասին Բրյուսել և անդրադարձել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։
«Մեծ հերոսություն չկա նրանում, որ երկիրն ընդունում է Հռոմի ստատուտը, կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը կապված էր հենց այն բանի հետ, որ սրանից հետո Ռուսաստանի ղեկավարը չի կարողանա գալ Հայաստան, քանի որ միջազգային քրեական դատարանի որոշմամբ՝ նա կարող է ենթարկվել կալանքի։ Ռուսաստանում դա ընկալվել է որպես ոչ բարեկամական քայլ, թեև Հայաստանի ղեկավարության կարծիքով՝ Հռոմի ստատուտին միանալն անհրաժեշտ էր, որպեսզի կարողանանք դիմել միջազգային դատարան, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փորձեր լինեն»,- ասել է փորձագետը։
«Ռուսաստանը բացասաբար է արձագանքել Հայաստանի նման քայլին, ուստի Մակրոնն այն անվանել է համարձակ և վճռական քայլ՝ անկախ իր հարևանների կարծիքից»,- եզրափակել է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, Alpha News-ը փորձագետի հետ քննարկել է Անկարայի հայտարարությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների, ինչպես նաև իսրայելցի սահմանապահների կողմից ՀԱՄԱՍ-ի համար ադրբեջանական զենքի կալանման մասին։