Սպերցյանը ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողների ցանկում է

14 Դեկտեմբերի 2023, 14:35

Սպորտ

Transfermarkt մասնագիտացված կայքը դեկտեմբերի 13-ին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների արժեքը: Կրկին զգալիորեն ավելացել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի արժեքը:

Գնի մեջ առաջընթաց են գրանցել նաև Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Էդգար Սևիկյանը:

Transfermarkt-ում Սպերցյանի արժեքը 15 միլիոն եվրոյից հասել է 18 միլիոն եվրոյի:
Ֆուտբոլիստն այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում՝ զիջելով միայն «Զենիթի» ֆուտբոլիստ Վենդելին:

“Լոկոմոտիվի” լավագույն ռմբարկու Նաիրա Տիկնիզյանի արժեքն ավելացել է 2 միլիոն եվրոյով ( նոր գինը ՝ 7 միլիոն եվրո), իսկ Էդգար Սևիկյանի արժեքը կրկնապատկվել է (նոր գինը ՝ 1,8 միլիոն եվրո):

Հիմա եթերում