Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը աջակցություն է հայտնել Արցախի խորհրդարանին

23 Մայիսի 2023, 23:38

Հայեր

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ԿԱՖ) հանդես է եկել Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմում դատապարտող հայտարարությամբ և անվերապահ աջակցություն է հայտնել Արցախի խորհրդարանին և բնակիչներին, ինչպես նաև ինքնորոշման իրավունքին: