Պյատիգորսկում բացվել է Ռուբեն Հաջաբաղիյանցի ցուցահանդեսը

19 Դեկտեմբերի 2023, 20:45

Մշակույթ

Պյատիգորսկի երկրագիտական թանգարանում բացվել է հայ նկարիչ Ռուբեն Հաջաբաղիյանցի «Ողջ կյանքի գործունեություն» անհատական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Պյատիգորսկի հայկական համայնքի տելեգրամյան ալիքը։

«Ես սյուժեներ չեմ փնտրում իմ աշխատանքների համար, նրանք ինձ գտնում են իրենց տրամադրության և տեսածի տպավորության ներքո։ Վերջին տարիներին հետաքրքրեց դիմանկարի թեման», — նշել է նկարիչը։

«Ողջ կյանքի գործունեություն» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 15-ը:

Ռուբեն Հաջաբաղիյանցը Ռուսաստանի նկարիչների միության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի անդամ է 1989 թվականից: Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր քաղաքներում, ինչպես ՌԴ-ում, այնպես էլ արտերկրում: Նրա նկարները գտնվում են մի քանի երկրների մասնավոր հավաքածուներում։