Մոսկվայում տեղի է ունեցել Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

23 Դեկտեմբերի 2023, 22:10

Մշակույթ

Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին:

Համագումարն ամփոփել է Սուրբ Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարքը։ Տարվա ընթացքում ռուսաստանաբնակ հայերը, ինչպես նաև մշակույթով հետաքրքրվող այլ ազգերի ներկայացուցիչներ ծանոթացել են Շնորհալու անգնահատելի ժառանգությանը։

Հայ առաքելական եկեղեցու թեմը հրատարակել է օրացույցներ, ինչպես նաև եռալեզու հանելուկների գիրք երեխաների համար։

Գիտաժողովին մասնակցել են աստվածաբաններ, բանասերներ, պատմաբաններ Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներից։ Համագումարի ավարտին հնչեցել են Ներսես Շնորհալի հոգեւոր երգերը։