Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցը
22 Դեկտեմբերի 2023, 19:00
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։
«Նախարար Ֆիդանը մատնանշել է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը։
Ավելի վաղ Ռուսաստանը առաջարկել էր մոտ ապագայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ինչպես հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանը հրավերներ է ուղարկել ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին՝ մասնակցելու դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին։