Խաչանովն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին

23 Դեկտեմբերի 2023, 13:30

Սպորտ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի 15-րդ համար, ՌԴ-ն ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը աջակցություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարում։

«Ցանկանում եմ աջակցություն հայտնել Արասին ընտրություններում։ Առաջատար մարզիկ, որն արժանի է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Վստահ եմ՝ նա անհրաժեշտ ներդրում կունենա հավաքականում»,- սոցիալական ցանցերում գրել է Կարեն Խաչանովը։