«Ի՞նչ վիրավորանք, ես աջակցում եմ Փաշինյանին»․ Լուկաշենկո

25 Դեկտեմբերի 2023, 20:10

Բոլոր | Քաղաքականություն

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոխ չի պահում և վստահ է, որ Հայաստանը կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ։ 

«Ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ, խոսել էի իր հետ։ Ասաց, որ սա այլ ձևաչափ է՝ տնտեսական և որ իրենք նեղացած են ռազմաքաղաքականից՝ ՀԱՊԿ-ից։ Հետևաբար՝ գիտեի, որ գալու է և սատարում էի նրան այն ժամանակ, աջակցում եմ նրան հիմա: Ի՞նչ վիրավորանք։ Վստահ եմ, Հայաստանը կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ»,- ասել է Լուկաշենկոն։