Նոր Ջուղայի ազգային կառույցները և ժողովուրդը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները

24 Մայիսի 2023, 21:45

Բոլոր

Նոր Ջուղայի ազգային կառույցներն ու ժողովուրդը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արած հայտարարությունները.

«Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու սահմանները խաթարող որևէ հայտարարություն և գործողություն։

Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությաամբ Հայոց հայրենիքի մի մասը` Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելու այս քայլերը հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին, ՀՀ Անկախության հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը և անխուսափելիորեն հանգեցնելու են հայկական պետականության կորստին:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կատարելով հայրենիքի և համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանալու իրենց պարտավորությունը,

հրաժարվել այս աղետաբեր քաղաքականությունից և

առաջնորդվել՝ Հայաստանի ու Արցախի և հայ ժողովրդի ամբողջական շահերի ապահովման և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամության սկզբունքներով։

Սպահանի հայոց թեմի՝

թեմակալ առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեան

ազգային մարմիններ

Հայ Դատի յանձնախումբ

միութիւններ

23 մայիսի 2023

Հիմա եթերում