«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ». Մխիթարյանը հայերենով շնորհավորել է իր երկրպագուներին

26 Դեկտեմբերի 2023, 13:50

Սպորտ

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստները համացանցում տեսանյութ են տեղադրել և շնորհավորել իրենց երկրպագուներին:

«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- այսպես է ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մայրենի լեզվով շնորհավորել իր երկրպագուներին տոնի կապակցությամբ։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայերեն շնորհավորել է երկրպագուներին: