«Կիսաշրջազգեստով Մագելանը». Անիտա Կարագոշյան․ աշխարհում առաջին կին օվկիանոսագետը
31 Դեկտեմբերի 2023, 12:59
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Անիտա Կարագոշյանը ֆրանսիացի նշանավոր հետազոտող է, լուսանկարչուհի, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը, «Կինը ծովում» և «Օվկիանոսների ալիքները» գրքերի հեղինակը: Ծովային ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրության մեջ ունեցած մեծ նվաճումների համար նրան անվանել են «Կիսաշրջազգեստով Մագելան» և «Հայկական Կուստո»։ Հայտնի հետազոտող Ժակ Իվ Կուստոն գրել է, որ առանց Անիտայի հնարավոր չէր լինի Մոնակոյում օվկիանոսագիտական թանգարան ստեղծել։ Նա ստեղծել է յուրահատուկ ալբոմներ Շոտլանդիայի, Իռլանդիայի, Գրենլանդիայի մասին։
Ծնվել է 1899թ. ֆրանսիական Հերմոնտ քաղաքում, Արևմտյան Հայաստանից ծնված Լևոն և Ալիս Կարագոշյանների հայկական հարուստ ընտանիքում: Ստացել է լավ տնային կրթություն: Ընտանիքը շատ է ճանապարհորդել։
«Իմ ժողովրդի մի մասը 300 տարի ապրել է ծովի մոտ։ Մենք ունեցել ենք փառահեղ Կիլիկիա, որի ափերին հանգրվանել են աշխարհի հզորագույն երկրների հետ առևտրային կապեր ունեցող հազարից ավելի հայկական նավեր։ Հայոց հզորագույն արքա Տիգրան Մեծի օրոք մենք ունեցել ենք «Ծովից ծով Հայաստան»։ Իմ մեջ հոսում է այդ համարձակների՝ իմ հայրենակիցների արյունը», — ասել է նա։
1927-ին Անիտան ամուսնացել է Վիեննայի դեսպանատան աշխատակից, իտալացի դիվանագետ Մարսել Կոնտիի հետ, ով բարձր էր գնահատում իր կնոջ գիտելիքներն ու հոբբիները և օգնում էր նրան ամբողջ կյանքի ընթացքում: Անիտան ճանապարհորդել է ամբողջ աշխարհով՝ ուսումնասիրելով ծովը, փորձելով իմանալ ջրային աշխարհի բուսական և կենդանական աշխարհը, ուսումնասիրել է բոլոր օվկիանոսները, մշակել ձկնորսության ժամանակակից արդյունաբերական մեթոդներ, գրել շատ գրքեր, կազմել քարտեզներ, առաջարկել մարդկանց և օվկիանոսի հարաբերությունների հավասարակշռությունը պահպանելու մեթոդներ, ստեղծել նավաստիների դպրոց Սեն-Ժակ նավահանգստում:
Անիտան մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 99 տարեկան հասակում։