Խաղաղության պայմանագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել․ Ալիևի օգնական

04 Հունվարի 2024, 20:15

Քաղաքականություն

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիր մնացել է։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար: Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն, և չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը:

Զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դեռևս կա մի քանի չլուծված հարց»,- ասել է Հաջիևը։