«Յուվենտուսը» պատրաստվում է բանակցել Սպերցյանի տրանսֆերի շուրջ
07 Հունվարի 2024, 18:50
Իտալական «Յուվենտուս»-ն առաջիկա ամռանը ցանկանում է ամրապնդել կիսապաշտպանությունը: Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, թուրինյան ակումբը կփորձի Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հրավիրել․ «Յուվենտուս»-ը պատրաստվում է պաշտոնական բանակցություններ սկսել ռուսական ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: