Տիկնիզյանը Եվրոպայի թոփ-10 լիգաների ձախ պաշտպանների շարքում երկրորդն է
14 Հունվարի 2024, 21:30
Հայ ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի Թոփ-10-ում իր դիրքի բոլոր ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Առաջին տեղում է «Բայերի» իսպանացի լեգեոներ Ալեխանդրո Գրիմալդոն, ով 25 խաղում ունի 17 արդյունավետ գործողություն (9 գոլ և 8 գոլային փոխանցում): Եռյակը եզրափակում է Նունու Սանթուշը «Սպորտինգից»՝ 3+10՝ 27 խաղում:
Պորտուգալացին երկրորդ հորիզոնականը զիջել է Տիկնիզյանին, քանի որ 13 արդյունավետ գործողությամբ Նաիրը 4 խաղ պակաս է ծախսել: