Հայկական ժողովրդական պարի համույթը Մոսկվայում կայացած փառատոնին արժանացել է գլխավոր մրցանակի

15 Հունվարի 2024, 13:56

Մշակույթ

Մոսկվայի «Իզմայլովո» համերգասրահում ամանորյա տոներին անցկացվել է «Ձմեռային հրաշալիքներ» բեմական արվեստի համառուսաստանյան փառատոն-մրցույթը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել Կրասնոդարի հայերի միության տեղական մասնաճյուղին կից գործող «Պարմանի» հայկական ժողովրդական պարի համույթը (ղեկավարներ՝ Հրաչիկ և Լիանա Զաքարյաններ):
Խառը տարիքային խմբում անսամբլը ներկայացրել է հայկական «Քոչարի» պարը, որը «Ժողովրդական պար» անվանակարգում արժանացել է Գրան պրիի։