Խաչանովը հաղթեց Կովաչևիչին և դուրս եկավ երրորդ փուլ

17 Հունվարի 2024, 15:33

Սպորտ

Այսօր՝ հունվարի 17-ին, Մելբուռնում (Ավստրալիա) կայացավ Australian Open 2024 մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը։

Ամերիկացի թենիսիստ Ալեքսանդր Կովաչևիչը կորտում հանդիպել է Կարեն Խաչանովի հետ։

Հանդիպումն ավարտվել է Խաչանովի օգտին 6:4, 6:3, 4:6, 6:3 հաշվով։ Խաղը տևեց 2 ժամ 30 րոպե։

Նշենք, որ 15-րդ ռակետ Խաչանովն ու որակավորման փուլի հաղթող Կովաչևիչն առաջին անգամ են հանդիպում կորտում։