Էմանուել Ճգնավորյանը` Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար

19 Հունվարի 2024, 17:25

Հայեր | Մշակույթ

Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական նոր ղեկավար է նշանակվել վիեննացի ծագումով Էմանուել Ճգնավորյանը։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

28 տարեկան Ճգնավորյանն ունի հիանալի ուսումնական ծրագիր։ Անցյալ տարի նա Չայլիի հետ բացել է Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ սեզոնը:

Էմմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայում: Այսօր նա միջազգային առաջատար երաժշտական հարթակների պահանջված երաժիշտներից է:

Նշենք, որ երիտասարդ հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանն`անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է։