«Գավաթներ նվաճելը հեշտ չէ, բայց մենք ամեն ինչ կանենք». Մխիթարյանը՝ Իտալիայի Սուպերգավաթի մասին

19 Հունվարի 2024, 16:30

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր՝ հունվարի 19-ին, «Լացիոյի» հետ այս մրցաշարի կիսաեզրափակիչ խաղից առաջ կիսվել է իր կարծիքով Սաուդյան Արաբիայում այս օրերին ընթացող Իտալիայի Սուպերգավաթի մասին: Այս մասին գրում է championat.com-ը:

«Առաջին անգամ եմ խաղում այս ձևաչափով, ուստի սա նոր և անսովոր պատմություն է: Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար և կփորձենք հաղթել այն։ Ի վերջո, գավաթներ նվաճելը հեշտ չէ, բայց մենք ամեն ինչ կանենք և կփորձենք գնալ մեր սեփական ճանապարհով, որպեսզի հասնենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք:

Մենք ուզում ենք ինքներս մեզ երջանիկ դարձնել։ Հիմա գլխավորը վաղը հաղթելն է։ Այո, հեշտ չի լինի, բայց մենք կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում»,- ասել է Մխիթարյանը:

Թիմերի միջև հանդիպումը կկայանա Էր Ռիադի «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում։

Հիմա եթերում