Հայաստանի թիմը 2 ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում

25 Մայիսի 2023, 22:30

Հայեր | Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մարզիչներ Հովհաննես Դավթյանի և Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանի Ակտաու քաղաքում։

Մայիսի 23-24-ը պատանի ձյուդոիստները մասնակցել են Ակտաու քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի։

50 կգ քաշային Հայկ Դարբինյանը  (մարզիչ Աշոտ Դարբինյան) և 55 կգ քաշային Լյովա Սրապյանը (մարզիչ Նարեկ Սուքիասյան), հաղթելով 5-ական գոտեմարտերում, գրավել են առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալներ։