Ադրբեջшնցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարներին վերադարձրել են

20 Հունվարի 2024, 13:15

Քաղաքականություն

Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։

«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնել է անասնատերը։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արմեն Ջահանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Նրա 16-ամյա որդին է ոչխարի հոտը արոտավայր տանելիս եղել։