Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը. ինչպես են նրան շնորհավորել խաղընկերները

21 Հունվարի 2024, 19:11

Սպորտ

Այսօր` հունվարի 21-ին, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի  «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը։

«Ինտերը», Երեւանի «Փյունիկը», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին տարեդարձի առթիվ։

Մխիթարյանը «Փյունիկի» սան է, կարիերայի ընթացքում խաղացել է «Մետալուրգ Դոնեցկում», «Շախտյոր Դոնեցկում»,  «Դորդմունտի Բորուսիայիում», «Մանչեսթեր Յունայթեդում»,  «Արսենալում», իտալական «Ռոմայում»։ Մխիթարյանը «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։

Հիմա եթերում