Արշակ Թովմասյանն ու Էդմոնդ Խուդոյանը դարձել են բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի հաղթող
22 Հունվարի 2024, 19:23
Սամարայում ավարտվել է բռնցքամարտի տղամարդկանց Ռուսաստանի գավաթը, որը կրում է կրկնակի օլիմպիական չեմպիոն Օլեգ Սաիտովի անունը: Այս մասին գրում է sovsport-ը.ru-ն:
Մինչեւ 48 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է Էդմոն Խուդոյանը, որ եզրափակիչ գոտեմարտում միաձայն որոշմամբ հաղթել է Վոլոդյա Մնացականյանին։
Մրցաշարի հաղթող է դարձել նաեւ 60 կգ քաշային Արշակ Թովմասյանը։ Նա հաղթել է Կոնստանտին Օպոլսկուն։
Երկու բռնցքամարտիկներն էլ այս տարի հանդես կգան Ռուսաստանի հավաքականի կազմում միջազգային մրցաշարերում: