Անդրե Մկրտչյանը՝ Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթները արգենտինական «Օբրաս Սանիտարիասում»: Այս մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Ունիվերսիդադ դե Կոնսեպսոնի» դեմ խաղում Մկրտչյանը վաստակել է 27 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։
Հանդիպումն ավարտվել է 67-96՝ հօգուտ «Օբրասի»: