Ես երևանցի եմ, իսկ Արցախը Հայաստան է. այսօր Վիտալի Միլոնովի ծննդյան օրն է

23 Հունվարի 2024, 15:05

Հայեր

Այսօր ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վիտալի Միլոնովի ծննդյան օրն է․ նա տոնում է 50-ամյակը։

Միլոնովի նախապապը՝ Վասիլի Օսիպովը, խաղաղության դատավոր էր Երևանում, նրա ընտանիքն ապրում էր Ալավերդյան փողոցի տներից մեկում:

2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Վիտալի Միլոնովը բազմիցս այցելել է վիրավոր Հանրապետություն և հնարավոր օգնություն ցուցաբերել արցախցիներին։

Քաղաքական գործիչը բազմիցս եղել է Alpha News-ի հյուրը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ երևանցի է:

«Քանի որ Արցախը Հայաստան է, ապա ժենգյալով հացն իմ ամենասիրելի հայկական ուտեստն է։ Հիշում եմ, երբ պատերազմի ժամանակ Ստեփանակերտում ամեն ինչ փակ էր, մի կին շարունակում էր աշխատել ու ժենգյալով հաց պատրաստել», — նշել է նա։

Քաղաքական գործիչը Ադրբեջանի գործողությունները համեմատում է 1915 թվականին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի քաղաքականության հետ, երբ իրականացվեց Հայոց ցեղասպանությունը:

«Արցախը հրաշալի վայր է։ Ինձ շատ դուր եկավ Արցախի մշակույթը, այն մի փոքր տարբերվում է հայկական հիմնական մշակույթից։ Ես հիշում եմ հնագույն վանքերի, եկեղեցիների առկայությունը։ Դե, մարդիկ էլ մի քիչ ուրիշ են Արցախում։ Հետաքրքիր է, որ Արցախում երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Ինձ համար՝ որպես ռուս մարդու, դա շատ հաճելի էր», — ասել է Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում։

Միլոնովը ծնվել է 1974 թվականի հունվարի 23-ին Լենինգրադում։ Ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր պետական ծառայության հյուսիս-արևմտյան ակադեմիան՝ «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ:

2016 թվականին Միլոնովն ընտրվել է Պետդումայի պատգամավոր։

2021 թվականին ընտրվել է ութերորդ գումարման Պետական դումայի պատգամավոր՝ որպես «Единой России» թեկնածու 218-րդ շրջանում։

Պարգևատրվել է Սուրբ Պետրոս առաքյալի 2-րդ աստիճանի մեդալով և «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Վիտալի Միլոնովն ամուսնացած է, ունի վեց երեխա: