«Կոմիտաս. Ժամանակից հավերժություն» խորագրով համերգ՝ Մոսկվայում

24 Հունվարի 2024, 14:30

Մշակույթ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում հունվարի 30-ին տեղի կունենա «Կոմիտաս. Ժամանակից հավերժություն» խորագիրը կրող համերգային ծրագիր։ Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Համերգային ծրագրում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները։Մենակատարներն են Դիանա Համբարձումյանը (սոպրանո) և Ժակ Մարտիրոսյանը (բարիտոն): Գեղարվեստական ղեկավար՝ Էռնեստ Ալավերդյան:

Դիանա Համբարձումյանը վոկալի համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա մասնակցել է անգլիացի կոմպոզիտոր Նոա Մոսլիի «Խենթ թագավոր Սվինի» օպերայի ռուսական պրեմիերային։

Բարիտոն Ժակ Մարտիրոսյանը ևս միջազգային մրցույթների դափնեկիր է։