Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկել Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։
Ի վերջո, սա Մխիթարյանի առաջին «իսկական» գավաթն էր թոփ 5-ում, գրում է ArmSport.am-ը։