Տիկնիզյանի տրանսֆերը համաձայնեցված է, «Զենիթը» խնդրել է «Լոկոյին» չներգրավել ֆուտբոլիստին խաղերում

25 Հունվարի 2024, 18:52

Սպորտ

«Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանին մոսկովյան ակումբից Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու գործարքը: «Զենիթը» խնդրել է ֆուտբոլիստին չներգրավել ուսումնամարզական հավաքի ընկերական խաղերում: Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։

«Զենիթը» պայմանագրի առաջին առաջարկն արել է հենց Տիկնիզյանին։ Խաղացողի կողմից դեռ վերջնական պատասխան չկա։ «Զենիթը» ցանկանում է պաշտպանի հետ պայմանագիր կնքել մինչև երկրորդ հավաքի մեկնարկը, որի ժամանակ թիմը կմասնակցի միջազգային մրցաշարի:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթն» ու «Լոկոմոտիվը» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների փուլում են: Գործարքի գումարը կկազմի 8 մլն եվրո՝ գումարած բոնուսները։ «Чемпионат»-ի տվյալներով՝ Տիկնիզյանը Պետերբուրգում տարեկան 1,2 մլն եվրո կստանա։