Հայ ըմբիշները մեդալների հսկայական ավարով վերադարձել են Երևան

26 Մայիսի 2023, 12:32

Հայեր | Սպորտ

Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված Դ.Մ. Կարբիշևին, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները:

Մեր տղաները մեդալների հսկայական ավարով են վերադարձել Երևան:

Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Նորիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուր Խաչատրյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել  57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը:

Մեր երիտասարդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: