Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների
28 Հունվարի 2024, 22:15
Հունվարի 27-ին և 28-ին «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ եվրոպական 55 քաղաքներում անցկացվել են տարբեր միջոցառումներ: Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում ևս բողոքի ակցիա է իրականացվել։
ՀՅԴ անդամները պահանջել են անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր հայ կալանավորներին:
«Շնորհակալություն Ալֆորվիլ քաղաքին, պարոն քաղաքապետ Լյուկ Կարվունասին՝ Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության համար»,- նշել են ցուցարարները։