Արդյունաբերության անկումը՝ տնտեսության իրական հատվածի արտացոլանք
24 Հունվարի 2024, 13:33
Շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտում վերջին տպավորիչ աճի տեմպերին զուգահեռ, արդյունաբերության առանցքային հատվածում կա կամ անկում, կամ անհամեմատ համեստ աճ:
Ընդ որում, անկում է նկատվում այն ճյուղերում, որոնք վկայում են մի կողմից պարենային ինքնաբավության հետ կապված խնդիրների, մյուս կողմից ՝ արտահանման խոցելիության մասին։
Այստեղ արձանագրված զարգացումները պատասխան են այն հարցին, թե ինչու տնտեսական ակտիվության նման աճի պայմաններում բնակչությունն առնվազն կյանքի որակի համարժեք բարելավվում չի զգում, իսկ որոշ դեպքերում հայտնվում է շատ ավելի բարդ իրավիճակում։