«ԵՄ-ի կողմից Հայաստանին ցանկացած ռազմական օգնություն կվնասի խաղաղապահությանը». Բայրամով

02 Փետրվարի 2024, 17:41

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հուսալի գործընկերն է, սակայն «երկակի ստանդարտներով և անարդար մոտեցում ցուցաբերելով ԵՄ–ը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»:

Բայրամովը նշել է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն կա։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ԵՄ-ի և նրա անդամ որոշ երկրների կողմից Հայաստանին ցանկացած անվան տակ ռազմական օգնություն ցուցաբերելով կամ Հայաստանին հովանավորելու միջոցով խաղաղության գործընթացից շեղելու իրական պայմաններ են ստեղծվում, ինչը վնաս կհասցնի հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։