Կրասնոդարում կանցկացվի «Մի կաթիլ սեր» մանկական փառատոն՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երեխաների

04 Փետրվարի 2024, 13:06

Մշակույթ

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, Կրասնոդարում տեղի կունենա «Մի կաթիլ սեր» մանկական ստեղծագործական փառատոնը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Միջոցառման նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախահայերի երիտասարդ սերնդի ադապտացմանն ու սոցիալականացմանը՝ հարմարավետ պայմաններ ստեղծելով նրանց հետագա ստեղծագործական զարգացման համար։

Փառատոնին կարող են մասնակցել Արցախից բռնի տեղահանված երեխաներն ու պատանիները։ Փառատոնի մասնակիցներին սպասվում է հաճելի անակնկալներով լի հետաքրքիր ծրագիր։

Փառատոնին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև փետրվարի 6-ը (ներառյալ):

Հիմա եթերում