Վարազդատ Հարոյանը տեղափոխվեց Չինաստան

04 Փետրվարի 2024, 22:28

Սպորտ

Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Չինաստանում: Նա պայմանագիր է կնքել չինական Սուպերլիգայի նորեկ «Ցինդաո Ուեստ Քոսթի» հետ:

Վարազդատ Հարոյանն անցած ամիս էր հեռացել ղազախական «Աստանայից», որին առաջին անգամ 2021 թվականի փետրվարին էր միացել՝ տեղափոխվելով ռուսական «Տամբովից»։ 2021թ․ ամռանը նա տեղափոխվել էր իսպանական «Կադիս», 2022թ․ ամռանը՝ հունական «Անորտոսիս», որտեղից «Աստանա» էր վերադարձել 2023թ․ մարտին։