Խաչանովը՝ Մարսելի մրցաշարի երրորդ համարը

05 Փետրվարի 2024, 16:56

Սպորտ

Կայացել է Մարսելի մրցաշարի վիճակահանությունը: Ըստ վիճակահանության՝ ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ընթացող «Open 13 Provence» մրցաշարում երրորդն է, գրում է «Спорт-Экспресс»-ը։

Մարսելում ընթացող մրցումները գլխավորել է աշխարհի 8-րդ ռակետ, գործող չեմպիոն, լեհ թենիսիստ Հուբերտ Հարկաչը, երկրորդը՝ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Մարսելի մրցաշարը կկայանա փետրվարի 5-ից 11-ը։