Սփյուռքում գործող 2 տասնյակ կազմակերպություններ զորակցում են Արցախին
Սփյուռքում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջից:
Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։
Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանին։
ԱԺ նախագահը այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Ա. Իսրայելյանի հետ, որն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից նստացույց է սկսել։
Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների մասին։