Մենք պատրաստ ենք նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին․ ՌԴ ԱԳՆ

10 Փետրվարի 2024, 20:15

Քաղաքականություն

Այժմ ԼՂ-ն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ԼՂ հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է նա։