Առաջին հայ բալետմայստերը, որ ներկայացել է աշխարհի հայտնի բեմերում․ Վիլեն Գալստյան
12 Փետրվարի 2024, 21:56
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 12-ին աշխարհահռչակ պարող, պարուսույց Վիլեն Գալստյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 83 տարեկան։
Վիլեն Գալստյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի պարարվեստի դպրոցը, 1959-1961 թվականներին եղել է Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1972-1975թթ.՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար։
Գալստյանը եղել է «Սասունցի Դավիթ» բալետի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար և «Գայանե» բալետի ռեժիսոր։ Երկար տարիներ եղել է Երևանի պետական պարարվեստի դպրոցի տնօրենը։
Հպարտությամբ կարելի է ասել, որ Վիլեն Գալստյանն առաջին հայն է, որ բալետը ներկայացրել է աշխարհի հայտնի բեմերում, երկար տարիներ էլ եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետմայստեր։
Գալստյանին շատերը սկսել են ճանաչել Սայաթ-Նովայի դերից՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում և նա այնքան կենդանի է խաղացել, որ նրա փոխարեն այլ դերասանի պատկերացնելն ուղղակի անհնար է։
Արտիստը քառասուն տարեկանում լքել է բեմը, բայց ոչ բալետը։ Նա ամբողջությամբ նվիրվել է պարուսույցի աշխատանքին և դասավանդել հայկական բալետի հրաշալի վարպետների նոր սերնդին։
Վիլեն Գալստյանը մահացել է 2021 թվականի հունիսի 4-ին։