Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք ըմբիշին՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն

13 Փետրվարի 2024, 22:15

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7։0 հաշվով հաղթելով թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: