Շառլ Միշելը ե՞րբ կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Եվրախորհրդարանի պատգամավոր
15 Փետրվարի 2024, 16:21
Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է բռնապետին «վերընտրվելու» կապակցությամբ և ասել, որ անհամբերությամբ սպասում է հարաբերությունների կարգավորման աշխատանքներին: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:
«Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- գրել է եվրապատգամավորը: