Արտագնա աշխատողները հարկվել են
16 Փետրվարի 2024, 14:14
ՊԵԿ -ի կողմից քաղաքացիները հարկային կուտակված պարտավորությունների վերաբերյալ ծանուցումներ են ստացել։
Այս պրոցեսում կարևոր է հասկանալ կրկնակի՞ հարկման ներքո են այս եկամուտները, թե՞ ոչ։ Միաժամանակ կա տպավորություն, որ առնվազն չի բացառվում՝ հարկվել են արտերկրում արդեն իսկ հարկված եկամուտներ ստացողները։ Եթե դա այդպես է, ապա փաստացի ստացվում է՝ քաղաքացին հարկվել է իր վաստակած գումարն ընտանիքի անդամին ուղարկելու համար։
Եթե այս գործընթացի հետ գործ ունենք, ապա դա անհապաղ կարգավորում է պահանջում։