Հայկական մշակույթի շաբաթ՝ Օմսկի մանկապարտեզում

17 Փետրվարի 2024, 10:45

Մշակույթ

Օմսկի թիվ 127 մանկապարտեզում կազմակերպվել է հայկական մշակույթի շաբաթ, որին մասնակցել են Ռուսաստանի հայերի միության ակտիվիստները, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի ուսուցչական կազմը և ծնողական համայնքը:

Երեխաները, մանկավարժներն ու ակտիվիստները միասին ուսումնասիրել են հայ ժողովրդի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։

Փետրվարի 16-ին կազմակերպված եզրափակիչ միջոցառման ժամանակ ուսուցչուհի Հեղինե Բադալյանն անցկացրել է հայերեն երգեցողության վարպետության դաս։
Միջոցառման ավարտին մեծ շուրջպար են բռնել:

Հիմա եթերում