Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի եզրափակչում է
16 Փետրվարի 2024, 23:01
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/16230101/07.jpg)
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի առաջնությանը դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք մարմնամարզության ԱԱ ֆեյսբուքյան էջից։
Առաջնությունն ընթանում է Կահիրեում։
Արթուր Դավթյանը որակավորման փուլում առաջին տեղն է զբաղեցրել` վաստակելով 15 միավոր։