Սանկտ Պետերբուրգում կայացել է Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին պատմող «Թեթև հեծելազոր» ներկայացման պրեմիերան

25 Փետրվարի 2024, 12:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում, լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, տեղի է ունեցել «Թեթև հեծելազոր» ներկայացման պրեմիերան, որը նվիրված է Գևորգ և Գոհար Վարդանյանների սխրանքին։

Պիեսի հեղինակը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովն է։

Ներկայացմանը խաղացել են Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի մանկական արվեստի դպրոցի սաները։ Ռեժիսորն է եղել Դարիա Դե Կոնսեյսաոն։