Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով. Իլհամ Ալիև
28 Մայիսի 2023, 19:30
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։
Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային կանոնների վրա, պետք է բացվի ճանապարհը դեպի Նախիջեւան։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները»,- ասել է Ալիեւը։