Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

23 Փետրվարի 2024, 21:32

Մշակույթ

Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:

«Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգել է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:

Խոսքը Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին յութուբում հրապարակած  տեսանյութի մասին է: Այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձել են Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները: