Խաչանովը Դոհայի մրցաշարի եզրափակչում հաղթելուց հետո գրառում է կատարել

25 Փետրվարի 2024, 17:25

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայի մրցաշարում տարած հաղթանակից հետո գրառում է կատարել։

«Թիմի մի մասը։ Շնորհակալություն»,- գրել է Խաչանովը սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ խաղում Խաչանովը հաղթել էր աշխարհի 116-րդ ռակետ Յակուբ Մենշիկին Չեխիայից: Այսպիսով, թենիսիստը նվաճել է կարիերայի 6-րդ մենախաղի տիտղոսը:

Վճռորոշ հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։